Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը
Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk» միջոցառումը, որի ընթացքում համալսարանի շրջանավարտների հետ քննարկեցինք Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները, Ադրբեջանի ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը։ Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Քննարկեցինք Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանման ու դրա համար պատասխանատվության, արցախահայության վերադարձի իրավունքի միջազգային մեխանիզմների հարցեր: