Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանը
Մամուլ

Վարդան Ղուկասյանը Գյումրիում ընտրվելու ավելի մեծ շանս ունի, քան Կարեն Սարուխանյանն ու Կարեն Պետրոսյանը. Միքայել Uրբազան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանից փորձել ենք հետաքրքրվել, թե ի՞նչ իրավիճակ է Գյումրիում, և ահա, Սրբազանի խոսքերով․

-Այն որ Գյումրին այսօր ղեկավար չունի, դա իհարկե, լավ չէ, բայց դա Գյումրու մաքրության, աղբահանության ու մնացած կոմունալ ծառայությունների վրա չի անդրադարձել, նորմալ ընթանում են, պարզապես կան թղթաբանության հետ կապված որոշ հարցեր, որոնք անհարմարություններ են առաջացնում, բայց ընդհանուր առմամբ։  Պարզապես այս իրավիճակը իշխանությունների կողմից է ստեղծվել, որպեսզի դրա համար մեղադրեն քաղաքային իշխանություններին, ովքեր հրաժարական տվեցին։

-Սրբազան, ՔՊ-ն արդեն իսկ հայտարարել է իրենց թեկնածուի անունը, ի՞նչ շանսեր ունի Կարեն Սարուխանյանը, ճանաչո՞ւմ եք։ 

-Ես այս իշխանություններին չեմ վստահում վերևից մինչև ներքև, այս իշխանությունները ինձ համար անընդունելի իշխանություններ են։ Իսկ Ձեր նշած անձնավորությանը ճանաչում եմ, վատ բան չասելու համար իր հասցեին, ոչ մի լավ բան չեմ ասի, որովհետև լավ բան չկա ասելու ուղղակի։

-Սրբազան, Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաեւ 2018-ին եկեղեցու դեմ իրականացվող արշավի առաջնորդ Կարեն Պետրոսյանը, տեղյա՞կ եք։

- Աղջիկս, վարչապետը հակաեկեղեցական անձ է, ԱԺ նախագահը հակաեկեղեցական անձ է, բոլոր պաշտոններին գրեթե հակաեկեղեցականներ են, հիմա որ քաղաքապետի թեկնածուն լինի հակաեկեղեցական դրանում ինչ մի սարսափելի բան կա։

-Նկատի ունեմ նման անձնավորությունը ունի՞ հնարավորություն գյումրեցու վստահությոնը շահելու։

-Ոչ առաջին թեկնածուն Ձեր նշած, ոչ էլ այս մեկը հնարավորություն չունեն ըստ իս, եթե անշուշտ, իշխանության բոլոր լծակները չառաջադրվեն։

-Վարդան Ղուկասյանը եւս, ըստ խոսակցությունների հնարավոր է առաջադրվի, նա ունի՞ շանս ընտրվելու։

-Այո, ունի, ինչու ոչ, ավելի մեծ հնարավորություն եւ շանս ունի, քան Ձեր թվարկած նախորդ երկուսը։ Դե այս իշխանությունները ամեն ռեպրեսիվ միջոցների դիմելու են, որպեսզի իրենց թեկնածուից բացի որեւէ մեկը չմասնակցի, դա պարզ է։ Ժողովրդավարության պարոդիա ստեղծողները պատրաստ են ամեն ինչի։ 

-Բայց չէ՞ որ գյումրեցիները միշտ հայտնի են իրենց սկզբունքայնությամբ, կհաջողի՞ իշխանություններին վերընտրվել անգամ վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում։

-Գյումրեցին որքան որ սկզբունքային է, այդքան էլ պրակտիկ եւ պրագմատիկ է։ Նախկին փորձից ելնելով հնարավոր է լրիվ հակառակ արդյունքը տեղի ունենա, քանի որ Բալասանյան դաշինքը ձախողվեց չդիմանալով կենտրոնական իշխանությունների ռեպրեսիվ մեթոդներին, քաղաքի բնակչություն էլ կարող է մտածել՝ ինչո՞ւ երկրորդ անգամ նույն փոսի մեջ ընկեմ, ավելի լավ է տամ ձայնս իրենց, քան մեկ ուրիշին։ Երեւի հենց այդ մոտեցման վրա էլ իրենք հույս են դնում։

-Ի դեպ, այսօր մամուլում եղավ տեղեկատվություն, որ իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը թմրանյութի թեստ է հանձնել, որը դրական է եկել։ Դուք ասացիք, որ ճանաչում եք նրան, ի՞նչ կասեք այս մասին։

-Այդ մասին ողջ Գյումրին խոսել է մինչեւ այդ եւ ողջ Գյումրին կխոսի նաեւ դրանից հետո, իսկ մնացածը թող բժշկական քննություն իրականացնողները հերքեն կամ հաստատեն։ Բայց որ ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ, դա հայտնի բան է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում