Նարեկ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, մեր երկրում վարչապետ աշխատող Փաշինյանը օրերս թրաշվելուց հետո որոշեց «թրաշել» նաև նախարարական կազմը եւ վեց նախարարներ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։
Չնայած դրան, ըստ կուլիսային խոսակցությունների, Փաշինյանը որոշել է նրանցից ոմանց այլ պաշտոննեչ տալ։ Կառավարությունից դուրս, հրաժարականների հերթը հասավ նաև Ազգային ժողով, և իր մանդատը վայր դրեց ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար, քանիոր շատ դժգոհություններ կան նաեւ Անահիտ Ավանեսյանից։ Դե ինչ, սպասենք փաշինյանական նոր սցենարների»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում