Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանը
Մամուլ

Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տվողը մեկ այլ գործով մեղադրյալ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ ղեկավարության` մանդատից հրաժարվելու պահանջին դիմադրող Հովիկ Աղազարյանին ակնհայտորեն փորձում են ծնկի բերել ամեն կողմից իրականացվող ճնշումներով: Թիմակիցներն են փորձում համոզել, թե` «մանդատդ դիր, Նիկոլը մի գործ կտա»: Ընկեր-բարեկամներն են հորդորում` «մի դիմադրի` Նիկոլը կնստացնի»: Եվ ամենաէականն իրավապահների ճնշումներն են, որոնք թարմ մսի հոտ առած գազանների նման` վրա են տվել տարեց պատգամավորին եւ արագացված տեմպերով գործ են կարում, այդ մասին «սլիվներ» անում: Աղազարյանի դեմ միավորվել են նրա բոլոր «չուզողները», եւ անգամ ընդդիմությունն է նրան խփում` չգիտակցելով, որ այս պարագայում պետք է աջակցել ցանկացած մարդու, ով պայքարում է իր իրավունքների համար:


Արդեն գրվել է, որ նոյեմբերի 19-ին, մինչեւ ՔՊ վարչությունը կքններ Աղազարյանի հարցը, նրան ոչխարների հայտնի գործով կանչել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ առերեսման։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Աղազարյանն իր ծանոթներից ոմն Սլավիկ Պողոսյանի ընկերոջը՝ Աշոտ Կամավոսյանի բիզնեսին օժանդակելու դիմաց իբր 100 հազար դոլար կաշառք է պահանջել, որպեսզի նորահայտ բիզնեսմենը կարողանա «սահմանված ընթացակարգերի խախտմամբ», Հայաստանից մանր եղջերավոր անասուններ արտահանել Արաբական Միացյալ Էմիրություններ։ 
Ինքը` Աղազարյանը, լրատվամիջոցներին հայտնել է, որ ոչ մեկից կաշառք չի պահանջել, իրեն խնդրել են թեկուզ գումարի դիմաց օժանդակել` մերժել է, այդ թեմայով նաեւ հեռախոսազրույց է ունեցել Սլավիկ Պողոսյանի հետ, եւ վերջ։

Պարզվում է՝ նույն Պողոսյանն անցնում է նաեւ մեկ այլ քրեական գործով․ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցներից մեկի հետ նա «պռավաների» գործ է արել, միջնորդել է, որ տասնյակ քաղաքացիներ գումարի դիմաց վարորդական իրավունքներ ստանան, եւ բռնվել է։ Այս մասին կա հարուցված քրեական վարույթ եւ պաշտոնական հաղորդագրություն առ այն, որ․ «Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում Ս. Պ.-ի օժանդակությամբ Ս. Կ.-ն, վարորդական վկայական ստանալու համար դիմած շուրջ 30 քաղաքացիներից ընդունելով ձեւական բնույթ կրող տեսական եւ գործնական քննություններ, կազմել է կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել վարորդական վկայական տրամադրելու համար: Դրա դիմաց ՃՈ տեսուչը նշված բոլոր քաղաքացիներից 2023-ի ընթացքում, ընդհանուր առմամբ, ստացել է 6,5 միլիոն դրամ կաշառք»: Նշվում է, որ որոշ դեպքերում թեկնածուներն առհասարակ քննության չեն մասնակցել: Ս. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով (Կաշառք ստանալը, Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով՝ 15 դրվագ, իսկ Սլավիկ Պ.-ին՝ 46-435-րդ հոդվածի (Հանցակից կաշառք ստանալուն) 2-րդ մասի 3-րդ կետով՝ 29 դրվագ, որը 5 տարվա ազատազրկում է նախատեսում, վարույթն ուղարկվել է դատարան։ Հենց այս գործի շրջանակներում են իրավապահները լսել Սլավիկ Պողոսյանի հեռախոսազրույցները, այդ ժամանակ էլ Աղազարյանի հետ զրույցն է բացահայտվել։ 

Վերադառնալով նոյեմբերի 19-ի առերեսմանը, նշենք, որ Աղազարյանը չի ճանաչել Սլավիկի բիզնեսմեն ընկերոջը` Աշոտ Կամավոսյանին, ենթադրել է, թե Կոմիտեի աշխատակից է: Բայց Սլավիկ Պողոսյանը ցուցմունք է տվել՝  պնդելով, թե պատգամավորը 100 հազար դոլար կաշառք է ուզել իրենցից՝ ոչխարների արտահանման գործը կազմակերպելու համար: Սակայն այս մեղադրանքը, բանավոր ցուցմունքից բացի, որեւէ այլ ապացույցով չի հաստատվել: Եվ սա հիմնավոր կասկածի տեղիք է տալիս, որ նա ինքնակամ չէ ցուցմունք տվել, այլ, ամենայն հավանականությամբ, իրավապահների հետ գործարքի է գնացել՝ համաձայնել է պատգամավորի դեմ ցուցմունք տալ, ինչի դիմաց խոստացել են կրճատել պատժի ժամկետը մյուս` «պռավաների» քրեական գործով։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում