Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և IRI-ի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։
Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը:
Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման համար։
Սթիվեն Նիքսը վերահաստատել է Ինստիտուտի հանձնառությունն աջակցելու Հայաստանի զարգացմանը։