Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Քաղաքականություն

Հայաստանյան հանրային դաշտն ի զորու չէր լսել ռացիոնալ կառավարում և հայանպաստ որոշումներ կայացրած ղեկավարի խոսքը. Զաքարյան

2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների լոզունգներով նախապատրաստում էին կործանարար իշխանափոխությունը, ՀՀ Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանը, հանգամանորեն նկարագրելով իրավիճակը՝ պատասխանում էր հայ ժողովրդի զարգացմանը, անվտանգությանը և խաղաղ գոյակցությանն առընչվող հարցերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
  
«Կանխազգալով աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում սպասվելիք հնարավոր զարգացումները, Սերժ Սարգսյանը խորհրդարանում հայտարարել էր. «…մեր ընդհանուր քաղաքականության գաղափարախոսությունը հետևյալն է՝ շահել միշտ համագործակցության շնորհիվ, երբեք չփորձել շահել ուրիշների կոնֆլիկտի հաշվին, որովհետև դա անհեռանկար, անհեռատես քաղաքականություն է: Եվ իրականության մեջ մենք տեսել ենք, և ունենք մեր տարածաշրջանում օրինակներ, թե ինչի՞ կարող է բերել այն քաղականությունը, որ հակառակն է վարվում, այսինքն՝ փորձել շահել ինչ-որ հակասությունների պայմաններում, դա մեզ համար ձեռնտու չէ»:

Միևնույն ժամանակ, հայաստանյան հանրային դաշտը, օտար տեխնոլոգիաների ազդեցությամբ, մանիպուլյացիաների ու էյֆորիայի մեջ խրված, ի զորու չէր լսել ռացիոնալ կառավարում և հայանպաստ որոշումներ կայացրած ղեկավարի խոսքը: 

Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին: Մարդիկ մոռացել էին Արցախի ապագայի մասին, Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության մասին, քաղաքականության դաժան պատիժների մասին, մեր ժողովրդի պատմության դասերի մասին, սեփական ապագայի մասին: Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է «երջանիկ ապագա և անհոգ կյանք»: Փոխարենը եղավ մեծ ողբերգություն, համազգային ծանր կորուստներ և կապիտուլյացիոն խայտառակություն:

Հանրապետության 3-րդ նախագահը նույն օրը ԱԺ-ում արեց նաև հետևյալ հայտարարությունը. «…Ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ ցանկաված հակամարտություն միշտ բերում է բևեռացման տարբեր հակադիր ուժերի միջև: Այն բևեռացումը, որ այսօր կա մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Միացյալ Նահանգների կամ Արևմուտքի միջև, իհարկե, հղի է ավելի մեծ վտանգներով, և մեզ պարտադրում է շատ խելամիտ, մյուս կողմից հաստատակամ քաղաքականություն վարել: Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, մենք ունենք գործընկերներ, և մենք պետք է այդ կանոնները պահենք: Հակառակ պարագայում, երբ որ, ինչպես ասում են՝ այդ ուխտը մեր դռանն էլ չոքի, որպեսզի մենք կարողանանք ակնկալել համապատասխան վերաբերմունք՝ ինչպես դաշնակցային, այնպես էլ գործընկերային»:

Շուրջ յոթ տարի առաջ արված այս ճշմարիտ հայտարարությունների մեջ ամփոփված են վերջին տարիների գրեթե բոլոր զարգացումները: Նիկոլի վարածք քաղաքականությունն ու կառավարած Հայաստանը՝ Արցախի հետ միասին վերածվեցին ուրիշների կոնֆլիկտների հաշվին պարտված, բզկտված, ահաբեկված, կորցրած ու ապագայի անորոշությունների մեջ ընկղմված երկրի: Գործող կառավարիչներն իրենց աննախադեպ ձախողումների պարագայում անգամ, այսօր չունեն Հայաստանի հանրապետության ապագայի համար որևէ լուծումներ, տեսլականներ, իրական պատկերացումներ:

«Հեղափոխական» Հայաստանն իր անպատասխանատու, անվստահելի ու կեղծիքածին քաղաքականության շնորհիվ մնացել է մենակ, առանց ռեալ դաշնակցի, առանց օգտակար գործընկերոջ ու բարեկամի, առանց սեփական ուժերով որևէ բան անելու ընդունակությունների:

Մենք միշտ ասել ենք և հիմա էլ ասում ենք, փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում: Փոքր պետությունների ղեկավարներն իրավունք չունեն մի կողմ թողնել իրենց ազգային շահերը և զբաղվեն այլ տերությունների հակասությունների վրա սեփական իշխանությունը պահելու մոլուցքով: Դրա անդառնալի գինը վճարում են ժողովուրդն ու նրա սերունդները՝ իրենց Հայրենիքի տարածքների, անկախության ու անվտանգության հաշվին:

Փոքր պետությունները նման իրավիճակում իրենց մեջ ուժ են գտնում ձերբազատվելու արկածախնդիր և ձախողված իշխանություններից: Իրենց մեջ ուժ են գտնում համախմբվելու, բոլոր ռեսուրսներն ի մի բերելու, սառը և ճշգրիտ հաշվարկելու ստեղծված իրավիճակն ու ամենայն պատասխանատվությամբ վերաբերվելու իրենց սերունդների ապագային:

 Քաղաքականության մեջ, իմաստուն ազգերի ճակատագիրը որոշում են ոչ թե օտարները, այլ հենց իրենց պատասխանատու էլիտաները, իսկ խելամիտ էլիտաներին ձևավորում է հենց ժողովուրդը, ոչ թե օտարները: