Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի
Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղում Բաքուն 2025 թվականին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
«Այդ գյուղերի վերականգնմանը զուգահեռ 2025 թվականին կսկսվի մշտական սահմանային օբյեկտների շինարարությունը»,- ասել է Մամեդովը։