Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև կարգավորման գործընթացը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Բաքվում ընթացող COP29 կլիմայական համաժողովի շրջանակում, հանդիպել է իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը։
ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև խաղաղության հաստատման գործընթացում առկա խնդիրները։