Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Քաղաքականություն

Արամ Ա․Վեհափառ Հայրապետի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ նիստ է տեղի ունեցել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգեւոր պետերը եւ Լիբանանի հայ քաղաքական կուսակցությունները, ինչպէս նաեւ Մեծի Տանն Կիլիկիկո Կաթողիկսութեան Ազգային Կեդրոնական Վարչության Քաղաքական Ժողովի դիվանի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցական նիստ  է գումարվել Մայրավանքում:

«Խորհրդակցութեան հիմնական թեման Լիբանանի մէջ տիրող իրավիճակն էր եւ անկէ բխած հետեւանքներու դիմագրաւման հաւանական միջոցները։

Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը բարի գալուստ մաղթեց ներկաներուն եւ ընդգծեց, որ հոգեւոր պետերու միջեւ խորհրդակցութիւններն ու անկէ բխած յայտարարութիւնները հետեւողական բնոյթ ունին եւ կ՚արծարծեն համայն հայութեան վերաբերող խնդիրներ։ Այս առումով ան յատուկ կերպով լուսարձակի տակ առաւ երեք հոգեւոր պետերու միացեալ յայտարարութիւնը, որ ՔՈՓ29-ի առիթով Արցախի ժողովուրդի իրաւունքներու վերականգնման, անոր հաւաքական վերադարձի հրամայականին եւ Պաքուի մէջ պահուող հայ գերիներու ազատ արձակման պահանջքին սկզբունքային կէտերը ներառած էր։ Վեհափառ Հայրապետը իր գոհունակութիւնը յայտնեց, որ հայ քաղաքական կուսակցութիւնները ամսական հերթականութեամբ կը գումարեն խորհրդակցական հանդիպումներ՝ համայնքի խնդիրները միասնաբար քննարկելով։

Հայ կաթողիկէ եկեղեցւոյ պետ Ն.Ա.Տ. Ռաֆայէլ-Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տէրը անդրադարձաւ Վատիկանի մէջ հայկական գործօնին, Հայաստանի եւ ընդհանրապէս Լիբանանին ու քրիստոնեայ համայնքներուն վերաբերող աշխատանքներուն՝ շեշտելով Վատիկանի եկեղեցական շրջանակներուն եւ եւրոպական ու ասիակական ցամաքամասերուն մէջ հայ երեք հոգեւոր պետերուն միացեալ յայտարարութեան գտած լայն հնչեղութիւնը։ Հոգեւոր Տէրը կարեւոր նկատեց կրթական մարզին կազմակերպման եւ օժանդակութեան հարցը՝ Լիբանանի մէջ տիրող պայմաններու լոյսին տակ։

Հայ Աւետարանական Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի նախագահ Վերապատուելի դոկտ․ Փօլ Հայտոսթեան զուգահեռ գծեց Արցախի եւ Լիբանանի նկատմամբ եկեղեցական շրջանակներուն ու միջազգային խորհրդաժողովներուն ցուցաբերած հետաքրքրութեան տարողութիւններուն միջեւ եւ կեդրոնացաւ Միջին Արեւելքի քրիստոնեայ ազգաբնակչութիւններուն նկատմամբ գոյութիւն ունեցող մօտեցումներուն վրայ։

Այնուհետեւ, յետ խորհրդակցութիւններու ու քննարկումներու, ժողովականները շեշտեցին.-

- Անհրաժեշտ է նոյն հետեւողականութեամբ եւ հերթականութեամբ շարունակել միասնական համակարգուած աշխատանքը՝ քննարկելու համար Լիբանանի հայ համայնքին դիմակայած անվտանգային, ընկերային ու տնտեսական դժուարութիւնները յաղթահարելու միջոցները։

- Հետզհետէ ահագնացող գաղթականական ալիքին դիմաց բարեսիրական կազմակերպութիւններու ճամբով շարունակել օժանդակութեան աշխատանքները։ Այս առումով ողջունելի է միջ-բարեսիրական խորհրդակցութիւններն ու անոնց տարած աշխատանքները հայահոծ թաղամասերու շրջակայքը հաստատուած գաղթականութեան կարիքներուն օժանդակելու։

- Առաջնահերթութիւն նկատել լիբանանահայ համայնքի կրթական ու միութենական կառոյցները՝ զանոնք նկատելով համասփիւռքեան առումով մարդուժի արտադրութեան կարեւորագոյն կեդրոնները։

- Խորհրդակցութեան հանդիպումի մանակիցները անյետաձգելի նկատելէ ետք զինադուլի հաստատումն ու նախագահի շուտափոյթ ընտրութիւնը, 22 Նոյեմբերին առիթով ողջունեցին Լիբանանի անկախութեան տօնը՝ շեշտելով Լիբանանի տարածքային ամբողջականութեան ու գերիշխանութեան պահպանման եւ այդ առաջադրանքներուն համար ներքին համերաշխութեան անհրաժեշտութիւնը»։