Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը: Անդրադառնալով կադրային փոփոխություններին նա նշեց․
«Կադրային այդ փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային։ Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված։ Այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել փոփոխությունները, որոշակի հարցեր կան, որոնք 2018-ից են բարձրացվել, դրանից հետո ու մինչև օրս էլ»։