Վարչապետի հորդոր չի եղել, այլ եղել է վարչապետի խնդրանք․ Փաշինյանը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին
Հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականին՝ նշեց, որ վարչապետի հորդոր չի եղել, այլ եղել է վարչապետի խնդրանք։
«Խնդրել նշանակում է կա երկու ելք՝ խնդրանքը կատարել և չկատարել։ Ես որպես ՀՀ վարչապետ ու կառավարող կուսակցության վարչության նախագահ պատասխանատվություն ունեմ դատական համակարգի նկատմամբ։ Ինչպե՞ս իրացնեմ այդ պատասխանատվությունը։
Մարդկանց ընկալումն այդպիսին է, որ արդարության ու անկախ դատական համակարգի խնդիր կա։ Եթե մարդկանց հարցնենք, թե ով է պատասխանատուն, իմ անունն են տալու»,- նշեց Փաշինյանը։