Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին դիմել եմ մանդատները վայր դնելու խնդրանքով. Փաշինյան
Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազրայանին դիմել եմ մանդատները վայր դնելու խնդրանքով։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում։
Լրագրողի դիտարկմանը, թե Հովիկ Աղազարյանը մերժել է խնդրանքը, Փաշինյանն ասաց, որ հույս ունի, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա։