Կացնային ձևով կրճատելու եմ ծառայողական մեքենաների թիվը. դա շատ մեծ տոկոս է կազմելու՝ մոտավորապես 80-90%. Փաշինյան
Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակները ուզում եմ և առավոտ էլ էի դրանով զբաղված, և ուղղակի այսպես գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա: Սա կացնային մոտեցում է, և ես համոզված եմ, որ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի կազմակերպչական խնդիրներ, բայց այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին: Հիմա ստիպված կացինով պետք է կտրել։ Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ծառայողական մեքենաների թիվը կրճատելու իր խոստմանը:
Հարցին, թե հիմա քանի տոկոսն է կացինով կտրելու, Փաշինյանը պատասխանեց. «Շատ մեծ տոկոս, մոտավորապես 80, 90 տոկոսը: Բայց ես ուզում եմ ասել, որ խոսքը ծառայողական ավտոմեքենաների մասին է, որովհետև նախարարություններում, գերատեսչություններում կան մեքենաներ, որոնք չեն ծառայում անձանց, այլ ծառայում են աշխատանքների»: