Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր խաղաղության բանակցությունները մտցնել փակուղի․ Նիկոլ Փաշինյան
Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր խաղաղության բանակցությունները մտցնել փակուղի։ Այս մասին։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք բանակցային սեղանի շուրջ Սահմանադրության հետ կապված օրակարգը չենք քննարկել ու չենք ներառել օրակարգում։ Ադրբեջանն ասում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ Ադրբեջանին։ Չենք ուզում մտածել, որ սրանով Ադրբեջանն ուզում է փակուղի մտցնել բանակցությունները, դրա համար իրենց մտավախություններն ուզում ենք փարատել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ։ Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր խաղաղության բանակցությունները մտցնել փակուղի»,- նշեց Փաշինյանը։