Ադրբեջանին առաջարկել ենք սահմանազատված հատվածներից հանել ԵՄ դիտորդներին․ Փաշինյան
Ադրբեջանին առաջարկել ենք սահմանազատված հատվածներից հանել ԵՄ դիտորդներին։ Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ՝ այդ կարգավորումը անել սահմանազատված հատվածների նկատմամբ: Սահմանում, որը սահմանազատված է, օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք ուղղակի չկա: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։