Նեղվում ու ծանր ենք տանում, երբ ասում են «Արևմտան Ադրբեջան», բա չե՞նք մտածում, որ մենք էլ, Արևմտյան Հայաստան ասելով, ինչ որ մարդկանց գրգռում ենք․ Փաշինյան
Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատվության մեջ եմ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ու ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք»,-նշեց նա։