Սա տգիտությունից բացի, նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարուց հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը՝ Արեւմտյան Հայաստան եւ Արեւմտյան Ադրբեջան եզրույթների մասին: Նա իր տելեգրամյան ալիքում գրել է.
«1.5 միլիոն հայեր ցեղասպանվել են ու շատերն էլ աքսորվել իրենց տներից, քաղաքներից՝ այնտեղ թողնելով ամեն ինչ, ներառյալ մշակութային ժառանգությունը: Այս փաստն ընդունել են աշխարհի գրեթե 30 երկրներ, դատապարտելով Օսմանյան Կայրսության արածն ու որակել դա ցեղասպանություն: Այս ամենի արդյունքում է, որ այսօրվա Թուրքիայի արևելյան մասը հայերն անվանում են «Արևմտյան Հայաստան»: Եվ սա բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է»,- գրել է նա: