Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանը
Մամուլ

ՀՀ-ն ունի մեկ փրկություն՝ օր առաջ Փաշինյանի և թիմի հեռացումն ու պետականամետ և պրոֆեսիոնալ թիմի իշխանության գալը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ Փաշինյանի «փափագն» է. նա ցանկանում է միշտ լինել քննարկումների առաջին պլանում՝ դրական թե բացասական: Նրա այս քայլերի համար նշվում են տարաբնույթ պատճառներ: Դրանցից մեկն այն է, որ այդ փոփոխությունները նպատակ ունեն ոչ թե բարելավել կառավարության աշխատանքն ու բարձրացնել արդյունավետությունը, այլ հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ, այսինքն՝ «ցարը լավն է, բոյարներն են վատը»: 

Ի դեպ, սա Նիկոլ Փաշինյանի համար նորություն չէ: Նա պարբերաբար դիմում է այս «գործիքին»: «Փաշինյանը գիտակցում է, որ ունի ցածր վարկանիշ ՀՀ քաղաքացիների շրջանում. արտաքին և ներքին քաղաքական բոլոր ոլորտները տապալված են։ Հարկերն ու տուրքերը բարձրանում են, տնտեսությունն աստիճանաբար գնում է դեպի վերջնական կոլապս։

Հանրությունը դժգոհ է ինչպես սոցիալ-տնտեսական աղետալի վիճակից, որի պատասխանատուն Փաշինյանն է, այնպես էլ արտաքին քաղաքականությունից։ Փաշինյանը կյանքի է կոչում թուրք-ադրբեջանական օրակարգ՝ Արցախը հանձնված է, բանակը կրճատվում ու թուլացվում է, Բաքվի պահանջները հերթով կատարվում են, հաջորդն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» զիջումն է Բաքվին և Անկարային»,-անդրադառնալով այդ թեմային՝ գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն ու հավելում, որ, դրան զուգահեռ, ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է Փաշինյանի քաղաքականությունից ՌԴ-ի նկատմամբ. «Հեծանիվի սիրահար վարչապետը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները՝ Արևմուտքի պատվերն իրականացնելով»։ 

Եվ, ըստ հեղինակների, այս ամբողջ ներքաղաքական և արտաքին քաղաքական աղետի ֆոնին Փաշինյանը ցանկանում է ողջ պատասխանատվությունը տապալված ոլորտների համար ուղղել թիմի ուղղությամբ. «Փաշինյանն իբր դժգոհ է թիմից, իրականում պաշտոնից հեռացվածներն արդեն իսկ ստացել են նոր պաշտոններ կամ ստանալու են նոր պաշտոններ։ Փաշինյանը նոր կադրեր է բերել, սակայն այդ կադրերն իրենց պրոֆեսիոնալ մակարդակով և ունակություններով ոչնչով չեն տարբերվում հեռացված կադրերից։ ՀՀ բյուջեն դատարկ է, և ինչքան էլ Փաշինյանը մի նախարարին կամ պաշտոնյային փոխարինի մյուսով, խնդիրները չեն լուծվելու, քանի որ արտաքին պարտքը 13 միլիարդի շեմին է մոտեցել, իսկ դատարկ բյուջեով անգամ վունդերկինդը ոչինչ չի կարող անել ոլորտը ոտքի հանելու համար»: 

Շատերն են կարծում, որ Փաշինյանի կադրային քաղաքականությունը սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու ծրագիր է, կամ, ինչպես նշում են շատ օգտատերեր, «շուստրիություն»։ Այս տեսակետն ունի նաև նշյալ ալիքը՝ համաձայն լինելով այն կարծիքին, որ առաջիկա ընտրությունների համատեքստում այսպիսի ներքաղաքական շոուներով Փաշինյանը ՀՀ քաղաքացիների մոտ աշխատանքի իմիտացիա է ցուցադրում։

Այդուամենայնիվ, ըստ հեղինակների, կադրային ոչ մի փոփոխություն չի կարող փոխել հանրության ատելությունն ու դժգոհությունը քպական թիմից. «ՔՊ-ն դիլետանտական քաղաքական թիմ է, և նրանք ի վիճակի չեն հայոց պետականությունը հանել այն ճահճից, որի հեղինակներն իրենք են։ ՀՀ-ն ունի մեկ փրկություն՝ օր առաջ Փաշինյանի և թիմի հեռացումն ու պետականամետ և պրոֆեսիոնալ թիմի իշխանության գալը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում