Մենք չպետք է փչացնեինք հարաբերությունները ՌԴ-ի հետ ու մեր հույսը դնեինք եվրոպական հեքիաթների վրա․ քաղաքագետ
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը վստահեցնում է՝ եթե վարվեր հավասարակշիռ քաղաքականություն, արևմտամետ քաղաքականություն, շատ ավելի կստանային և ՌԴ-ից, և Արևմուտքից, և Իրանից։
«Բայց քանի որ մենք չկարողացանք ճիշտ հաշվարկել, մեր դիվանագիտությունը ճիշտ տանել, մնացինք մեկուսացման մեջ։ Մենք հիմա աղերսողի, խնդրողի դերում ենք, մենք չպետք է փչացնեինք հարաբերությունները Ռուսաստանի հետ, լուրջ, առանց հեքիաթների, ռեալ ձևով հարաբերություններ հաստատինք Եվրոպայի, Իրանի հետ։ Դրա փոխարենք մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում»,- ասաց Արթուր Խաչիկյանը՝ լագրողների հետ զրույցում։