Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Տարբեր ազգությունների զբոսաշրջիկների տեղափոխող՝ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել»,- նշեց ԱԳՆ խոսնակը: