Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր
Կանադացի լրագրող Նիլ Հաուերը գրել է, որ իրեն արգելել են մուտք գործել Թուրքիա։
«Երևանից Ստամբուլի օդանավակայան եմ մեկնել զբոսաշրջության նպատակով։ Անձնագրային հսկողության ժամանակ ինձ մի կողմ տարան՝ հայտնելով. «Սև ցուցակում ես»։ Ինձ 16 ժամ պահեցին և արտաքսեցին»,-գրել է նա և հավելել․ «COP29-ը կոնսենսուսի և միջազգային համագործակցության հասնելու մասին է: Դժվար է պատկերացնել, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ այս տարվա ընդունող երկրում՝ Ադրբեջանում, որն անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ է իրականացրել»։
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների մասին նրա գրառումից հետո։