Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: