Հունաստանը Հայաստանին կփոխանցի ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300 և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային պաշտպանության համար, և դրանք փոխարինելու են իսրայելական արտադրության համակարգերով։
Ինչպես հաղորդում է հունական enikos.gr կայքը, Հունաստանի զինված ուժերի ղեկավարությունը վճռական է տրամադրված իր զինանոցից հանել ռուսական սպառազինության համակարգերը և արմատապես փոխարինել հին համակարգերը նոր արևմտյան տեխնոլոգիաներով։
Ըստ կայքի՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը Հայաստանին ռուսական արտադրության սպառազինության համակարգեր տրամադրելու առաջադեմ փուլում է:
Ինչպես նշում է հրատարակությունը, նախկինում ենթադրվում էր, որ այդ համակարգերը կարող են փոխանցվել Ուկրաինային:
Ըստ առկա տեղեկությունների՝ Հայաստանի պաշտպանության ուժեղացումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք: