Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Անիմաստ վարկերի հարցում գյուղոլորտը մրցակից չունի

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության ԾԻԳ-ը տարբեր վարկային ծրագրեր է ներկայացրել, որոնցից մեկը Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիրն է:

Ծրագրով հնարավորինս սև գույներով ներկայացվել է անասնապահության աղիողորմ վիճակը, հեռագնա արոտների անկառավարելիությունն ու կործանարար օգտագործումը, որը բերել է անասնապահության ոլորտում արտադրողականության ցածր աճին. մոտակա արոտավայրերի գերարածեցմանը, հեռավոր արոտավայրերի թերօգտագործմանը և այլն: Ըստ գյուղատնտեսության ԾԻԳ-ի, բարելավված անասնաբուծության, կենդանիների կերակրման և անասնաբուժական խնամքի շնորհիվ անասնապահության արտադրողականությունը կարող է աճել 40%-ով:
Պարզապես այս ծրագրով փորձել են Համաշխարհային բանկին համոզել, որ Հայաստանի անասնաբուժական ծառայությունները վատ են աշխատում, իհարկե, այս պահով ճիշտ են, այդպես է որ կա:

Անասնաբույժներն այժմ աշխատում են միայն պայմանագրային հիմունքներով և միայն իրականանցում են պետպատվերի շրջանակներում պլանային ներարկումներ մոտ 10 հիվանդությունների գծով: Գումարներն այնքան ցածր են, որն ուղիղ համեմատական են ոլորտի ցուցանիշներին` դաբաղ, բրուցելոզ, թեյլերյոզ և այլն:

Ինչ վերաբերում է անասնապահության վատ վիճակին, նշենք, որ անասնագլխաքանակի անկում է գրանցվել 2000-ականներին` խորհրդային տարիների համեմատ 50 տոկոս, հատկապես Արարատյան դաշտում մարդիկ արդեն չեն զբաղվում անասնապահությամբ, այլ լեռնային շրջաններում, այն էլ քիչ քանակությամբ, ավելացել են հիմնականում մասնավոր անասնապահական ֆերմաները:
Ծրագրի շրջանակներում ջրագծեր են կառուցվել, նաև խմոցներ տեղադրվել:

Խորհրդային շրջանում և ջրագծեր կային, և խմոցներ, սակայն ոչ ոք ՀԲ-ից 30 մլն դոլար չէր վերցնում: Դեռ հարց է, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե մոտակա արոտները գերարածեցված են, իսկ հեռագնա արոտները` ոչ:

Անասնապահությունը կանոնակարգված ոլորտ է, վաղ գարնանը արածեցնում են համայնքին մոտիկ արոտներում, իսկ մայիսին տեղափոխվում այսպես կոչված յայլաներ: Ոչ մի անասնապահ, հատկապես խոշոր ֆերմա ունեցող իր կենդանիներին չի արածեցնում մոտակա արոտներում, այնպես, որ այս ծրագիր գրողը կամ հեռու է անասնապահությունից, կամ էլ պարզապես մի բան գրել են, որ ՀԲ-ն փող տա:
ՀԲ-ի 30 մլն դոլարի վարկը այդպես էլ հստակ տեսանելի չեղավ հանրությանը:

Երբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ցույց էր տալիս ծրագրի արդյունքները, լրագրողական հանրությունը ներկա չէր, թե ինչ ցույց տրվեց և ինչպիսին էին արդյունքները տեղեկացվեց միայն ՀՀ նախագահը, իսկ հանրությանը հրամցվեց պատրաստի տեսանյութ:

Նշենք նաև, որ ծրագիրը միտված է բնապահպանական անվտանգության բարելավմանը, նաև գլոբալ փոփոխություններին:

Այժմ ողջ աշխարհում և բնապահպանական խնդիրներին և գլոբալ փոփոխություներին ուղղված ծրագրերը ֆինանսավորվում են, այնպես, որ գյուղոլորտի պատասխանատուները Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի մեջ են մտցրել նաև բնապահպանական ակցենտը, որով էլ ավելի կհիմնավորեին ծրագրի ֆինանսավորումը:
Ինչևէ. արժեր 30 մլն դոլար վարկ վերցնել մի քանի խմոցների տեղադրման, ուսուցման, հեռագնա և մոտակա արոտների խնդիր ստեղծելով:
Նշենք, որ ինչպես անասնապահությունը մինչև այս ծրագիրը կախված էր մթերող կազմակերպություններից, այնպես էլ հիմա են կախված, համայնքներում չի ստեղծվել մթերման կետեր, որ անասնապահները կարողանան կաթը հանձնել, վերամշակողները գրեթե միշտ են արատդրողների կաթի մթերման գին թելադրում: Հաճախ է պատահում, որ գումարները ամիսներով չեն վճարում: Օրինակ «Աշտարակ կաթ»-ը դեռևս 2015թ-ի սեպտեմբերից չի վճարել կաթ արտադրողներին:

Հետո էլ, երբ փորձում են հասկանալ, թե ինչպես գոյացավ պետբյուջեի 6 մլրդ դոլարի հասնող պարտքը, ոչ ոք չի նայում վարկերի արդյունավետությանը և բովանդակային հագեցվածությանը: Գուցե դա է պատճառը, որ հանուն փողի, հնարավոր է չեղածը եղածի տեղ ներկայացնեն և վարկ ստանան` փորձանք դառնալով բյուջեի գլխին, իսկ եթե իրոք նման ծրագրի անհրաժշտությունը լիներ, և հատկապես արդյունքներ լինեին, ապա վաղուց այդ ծրագիրը լրագրողական լայն հանրությանը կներկայացվեր, ոչ թե 30 մլն դոլարի փոխարեն ցուցադրական կադրեր կհրամցվեին: