Կլինի՞ այսուհետ իմ կյանքին չխառնվեք․ Նարեկ Զեյնալյան
Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս, այս 6 տարվա մեջ մի հատ հետաքրքրվե՞լ եք, թե ինչ նախագծեր են հանձնաժողովում քննարկվել։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե մանդատը դրել է Փաշինյանի հարկադրմամբ, նա ասաց. «Ո՞վ էր` ասաց՝ Սահմանադրություն խախտելով որոշում եք կայացրել: Դա իմ սահմանադրական իրավունքն է, կանոնակարգ օրենքի համաձայն` ես եմ որոշումը կայացրել։ Վարչապետը խնդրել է, ես կայացրել եմ որոշում։ Որոշումը կարող է լինել երկու տեսակի՝ դիմում գրել կամ դիմում չգրել։ Ես կայացրել եմ որոշում անձամբ և դիմում եմ գրել պատգամավորական գործունեությունս դադարեցնելու։ Խնդրում եմ այսքանով բավարարվել»:
Հարցին՝ ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ նշանակվելու է Առողջապահության նախարար՝ Զեյնալյանը բացասական պատասխան տվեց․ «Ո՛չ, չգիտեմ, թե ովքեր են դա գրել։ Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք»։