Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջանի վարչական տարածքում, «Howo» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Գառնի» ՍՊԸ-ի հաշվեկշռում և տեղափոխելիս է եղել զովացուցիչ ըմպելիքներ, որոնց մի մասը թափվել է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։