Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանը
Մամուլ

Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հակակոռուպցիոն կոմիտեն, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով 2 շաբաթ Է ղեկավար չունի, առաջիկայում կպատրաստվի Կոմիտեի նախագահի ընտրություններին, որը երկարատեւ գործընթաց է: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունների համար նախ պետք է հայտարարվի մրցույթ, ապա ձևավորվի ընտրող հանձնաժողով։

Սասուն Խաչատրյանի՝ sms-ով հեռանալուց հետո Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ղեկավարում է Փաշինյանի վաղեմի ծանոթ, «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը։ Հարկ է նշել, որ Էդիկ Հակոբյանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանին կալանավորողն է եղել, ում 2024 թվականի գարնանը ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Իսկ ինչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի նրա հայտարարագիրը, ըստ որի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 1 հողամաս։ 2023 թվականին Հակոբյանը ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Lexus մակնիշի մեքենա, որն արժեցել է 15 մլն 300 հազար դրամ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 800 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է գրեթե 500 հազար դրամով։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 400 հազար դրամ (կանխիկ դրամական միջոցները գրեթե կրկնապատկվել են)։ Նախորդ տարվա՝ 2022 թվականի համեմատ տարեկան եկամուտներն ավելացել են գրեթե 4 մլն դրամով։ Կոմիտեի նախագահի տեղակալի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 44 մլն 369 հազար դրամ, որից 27 մլն 840 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Էդիկ Հակոբյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 35 մլն 437 հազար դրամ, որից 21 մլն 313 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչի համար էլ Հակոբյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 2 մլն 875 հազար դրամ՝ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար։ Վարկի մարմանն ուղղել է 8 մլն 222 հազար դրամ։

Հիշենք և չմոռանանք լեգենդար «պոզով-պոչով կոռուպցիան», որն անտարբեր չի անցել նաեւ Էդիկ Հակոբյանի ընտանիքի կողքով։

Հակոբյանի կինը՝ Աննա Խաչատրյանը, Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցի տնօրենն է, իսկ նրանց հետ համատեղ բնակվող Արմենակ Հակոբյանը նույն դպրոցում աշխատում է որպես պահակ։

Ահա թե ինչպիսին է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարի ունեցվածքը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում