Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ ՇարմազանովԲելգիան վերահաստատում է պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը ՌԴՎառելիքի լցակայանների շահագործումն առանց պահանջներին համապատասխանեցման կհանգեցնի պատասխանատվության․ ՆԳՆԴեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել. ՔաղաքագետՎեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումըԸնտանեկան բռնություն գործադրած անձանց վերահսկում կիրականացվի ՀայաստանումԳյումրու1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտՀակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունըԱմոթ է, երբ պետական մարմինը չի իմանում՝ չի կարող ներկայացնել զրպարտության հայցեր. Փաստաբանը՝ ԿԸՀ հայտարարության մասինԱդրբեջանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխումըԸնդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Դեկանին աշխատանքից ազատել են` հայացքների պատճառով Էդմոն, մատի ու մատանու արանքը մի մտի. քաղաքական տրյապկա ես, քեզ դրա նման էլ պահի, վեցնոց. Շարմազանով
Նույն մահացու ինքնավստահությունը․․․
Մարուքյանն էդպես էլ չկողմնորոշվեց՝ ում դռանն է ծառայում. Շիրազ Խաչատրյանը՝ Էդմոն Մարուքյանին
Ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը կբացառվի. նախագիծ
«Հավատացած եմ՝ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի». Էրդողանը շնորհավորեց ՓաշինյանինՀայաստանում անցկացված ընտրություններում եղել են բազմաթիվ սկզբունքային խախտումներ. ՌԴ ԿԸՀ նախագահՁեր վերընտրու.թյունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՓաշինյանինՎիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքըԻ՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ՝ ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը... Իվետա Տոնոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱդրբեջանը Հայաստան կուղարկի 17 վագոն դիզելային վառելիքԱկնկալում ենք ՀՀ-ի պաշտոնական իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատականը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն մասինՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է Շենգավիթի թաղապատերանից Սերգո Սարգսյանն ինձ ծեծեց, 16 տարեկանի վրա «նապադենի» արեց, ասեց՝ կսսկվես (տեսանյութ)Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրությունումԲացահայտվել է խանութից կատարված գողությունը․ նույն խումբը նախկինում էլ խանութներից գողություններ էր կատարել (տեսանյութ)Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունըՓաշինյանը հույս ունի, որ Պուտինը դեռ իրեն կշնորհավորիՀայերը որոշեցին գնալ ընտրատեղամաս և միջնամատ ցույց տալ Նիկոլին․ Արթուր Դանիելյան
ՊՆ սպա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստանի ծաղիկ արտադրողները Նիդերլանդներում «ծաղկային դրախտ» կընկնեն. ՓաշինյանԿեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաշինյանն ասաց, որ չի մերժի Պուտինի հրավերը
Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով (տեսանյութ)Եթե մանդատները չվերցնեն՝ կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. ՓաշինյանԻ.Ա.-ն պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների կողմից․ ՔԿԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքներըԿառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի. Նիկոլ ՓաշինյանԿասեցվել է «Վերև» ռեստորանի արտադրական գործունեությունըԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 տոննա մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել էԸնտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե ՀովհաննիսյանՓրկարարները հայտնաբերել են Լոռու մարզի սարերում մոլորված երկու քաղաքացիներին2018-ից Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է իդեալական կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը․ Ռուբեն Մխիթարյան Տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրիում շատ փողոցներ վարորդների ու հետիոտների համար դարձրել էին անանցանելի (լուսանկարներ, տեսանյութ) «Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում«Փաստ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց «Ժողովուրդ»․ Ավետիս Առաքելյանը պատգամավորի մանդատ է ստանում, Գյումրու կառավարման հարցը՝ մնում բաց. ինչ պլան ունեն իշխանությունները
Մամուլ

Ինչու է Անջեյ Դուդան Հայաստան եկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու՝ 2011-ին Հայաստան կատարած պաշտոնական այցից 13 տարի անց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան է Հայաստանում՝ պաշտոնական այցով: Ինչպես լեհական կողմն էր նախապես հայտարարել, տարածաշրջանային իրավիճակն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը լինելու են Երևանում բանակցությունների հիմնական թեմաներից մեկը: 

Դուդան «Ուկրաինայի նկատմամբ ՌԴ ագրեսիվ գործողություններով» է պայմանավորել տարածաշրջանային անկայունությունը, ասել, որ պատերազմական իրավիճակներն իրենց ազդեցությունն ունեն նաեւ անմիջականորեն Կովկասի վրա: «ՌԴ-ն դոմինանտ գործողություններ է ցանկանում իրականացնել նաեւ այս տարածաշրջանում, մենք դա տեսնում ենք»,- Երևանում հայտարարել է Լեհաստանի նախագահը:

Ռուսաստան-Արևմուտք գեոպոլիտիկ հակամարտության, տարածաշրջանում մրցակցության ու հատկապես Վրաստանում զարգացումների լույսի ներքո, որտեղ վրաց հասարակությունը հրաժարվեց այդ հակամարտության մեջ Արեւմուտքի գործիքը դառնալ, Անջեյ Դուդայի այցն ուշագրավ է՝ տարածաշրջանում եվրոպական քաղաքականությունը Հայաստանի միջոցով առաջ մղելու հավանականության տեսանկյունից: Մանավանդ որ հունվարից Լեհաստանը ստանձնում է ԵՄ խորհրդի նախագահությունը:

«Վարշավան ցանկանում է վերականգնել Արևելյան գործընկերության ֆորմատը՝ ապագայում այն մի փոքր փոփոխության ենթարկելով։ Լեհաստանը ցանկանում է սկսել այդ քննարկումները և ուզում է մասնակցել այդ գործընթացին: Մենք ամեն ջանք կգործադրենք ՀՀ-ին եվրոպական ընտանիք ներգրավելու համար»,- Երևանում հայտարարել է Լեհաստանի նախագահը:

«ԱՊՐԻ Արմենիայի» գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հիշեցնում է՝ Արեւելյան գործընկերության հիմքերում հենց Լեհաստանն է, եւ այս օրակարգը նրա նախագահության ժամանակ կդառնա առաջնային: «Լեհաստանն արդեն իսկ մի քանի առաջնահերթությունների մասին հայտարարել է՝ ավելացնել անվտանգությանն ուղղված ԵՄ անդամ երկրների ծախսերը եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել համագործակցությանը` ԱԼԳ շրջանակում, որի նպատակն է արեւելյան երկրների ինտեգրումը ԵՄ-ին: Խոսքը ե՛ւ բուն եվրոպական ֆլանգի մասին է՝ Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, ե՛ւ  կովկասյան երկրների: Այս ուղղությամբ արձանագրված ամենամեծ հաջողությունը Վրաստանում էր, որը ստացավ թեկնածուի կարգավիճակ, հետո՝ Հայաստանում եւ Ադրբեջանում, որը շեղվել է այդ օրակարգից: Եթե Լեհաստանն այս հարցը դնում է ԵՄ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցուցակում, ապա կարելի է ակնկալել ավելի ակտիվ ԵՄ տարածաշրջանում՝ 2 ֆորմատով. զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բարեփոխումների եւ այլ հարցերում եւ Հայաստանն ավելի մոտեցնել ԵՄ-ին: Ինչպես դա կհաջողվի՝ չգիտենք, որովհետեւ Լեհաստանը որոշում կայացնողներից ամենակարեւորը չէ: Սա շատ կարեւոր է՝ տարբեր սպեկուլյացիաների չտրվելու համար»,- մեկնաբանում է Մելքոնյանը՝ շեշտելով, որ այս այցը ցույց է տալիս, որ տարածաշրջանը հետաքրքիր է ԵՄ-ի համար:
 «Սա կարեւոր է այն կոնտեքստում, որ ԵՄ-Վրաստան հարաբերությունները գնալով վատանում են, եւ տարածաշրջանում Հայաստանը կարող է ԵՄ-ի համար կարեւոր գործընկերներից մեկը դառնալ: Մինչեւ այդ ավանգարդում գտնվում էր Վրաստանը»,- ասում է մեր զրուցակիցը:

Փաշինյանը, հիշեցնենք, անցած հոկտեմբերին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի առջեւ ունեցած ելույթում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան Բրյուսելը հնարավոր կհամարի: 2024-ի մարտին ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն, ըստ էության, ներկայացրել էր ԵՄ-ի զուսպ արձագանքը սրան․ «Իզվեստիա»-ի հարցին, թե արդյոք ԵՄ դռները բա՞ց են Հայաստանի համար, նա ասել էր, թե երկրներն իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովուրդների համար ավելի լավ ապագայի, եւ եվրոպական ցանկացած երկիր ինքը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է դիմել ԵՄ-ին անդամակցության համար:

Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, որը, ինչպես Փաշինյանն է ձեւակերպել, սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին ու խուսափում է ռուսական առանցքի շուրջ գործող միավորներում ակտիվությունից, բացառությամբ` ԵԱՏՄ-ի, որից օգուտներ է ստանում, Սերգեյ Մելքոնյանի խոսքով` շարունակվում է: Հայաստանը փաստացի շարունակում է անդամակցել ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին, այդ կառույցների որոշումների ընդունման համար խոչընդոտներ չի ստեղծում՝ խուսափելով Ռուսաստանի կտրուկ ռեակցիայից: «Սա նաեւ պայմանավորված է Արեւմուտքից՝ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից հնչող մեսիջներով, որ նրանցից ոչ ոք պատրաստ չէ վերցնել պատասխանատվությունը եւ աջակցել Հայաստանին՝ լինի տնտեսական, թե ռազմական ոլորտում: Հետեւաբար, Հայաստանը հավելյալ քայլեր չի անում: Սա բերում է նրան, որ Հայաստանը փորձում է ստեղծել հարաբերությունների նոր կարգավիճակ՝ այսպես ասած, նոր նորմալություն, որը կարող է հանգեցնել նաեւ որոշ փոփոխությունների Ռուսաստանի կողմից»,- բացատրում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Հայաստանը ոչ միայն չի դադարեցնում անդամակցությունը կազմակերպություններում, այլեւ չի վերանայում Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրերը՝ նախեւառաջ անվտանգության ոլորտում, թեեւ օրակարգում շարունակում է մնալ հարցը, թե ինչպես է Ռուսաստանն իրականացնելու իր պարտավորությունները, օրինակ, Ադրբեջանի հարձակման դեպքում:

Սերգեյ Մելքոնյանն ընդգծում է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, այսպես ասած, նոր նորմալությունը չի կարող տարածվել ԵԱՏՄ-ի վրա, որից Հայաստանը շարունակում է օգուտներ ստանալ, եւ, փաստացի, երկրի ՀՆԱ-ի վերջին տարիների աճը մեծապես պայմանավորված է հենց այդ  համագործակցությամբ: «Հայաստանը փորձում է ցույց տալ, որ այդ նոր մոտեցումը կարող է տարածվել նաեւ այլ կառույցների վրա, բայց, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, օրինակ՝ ԱՊՀ-ի դեպքում որեւէ պատրվակ չկա, որի վրա Հայաստանը կարող է հիմնվել եւ ասել, որ կազմակերպությունը չի բավարարում իր պահանջները, բայց ՀՀ իշխանությունը տեխնիկական քայլերի է դիմում՝ նվազեցնելու իր մասնակցությունն այն կառույցներում, որտեղ առանցքայինը ՌԴ-ի դերակատարումն է»,- ասում է Մելքոնյանը:
ԱԼԳ շրջանակում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ Լեհաստանի նախագահի հայտարարությունն ինչպե՞ս կընդունի Մոսկվան: Մելքոնյանի խոսքով՝ Ռուսաստանը սկզբունքորեն դեմ չէ, որ հետխորհրդային երկրները համագործակցեն ԵՄ-ի հետ, ինչը դրսեւորվել է նաեւ Ուկրաինայում: ՌԴ-ի համար կարմիր գիծը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է ու ՆԱՏՕ-ական ենթակառուցվածքի տեղակայումը երկրի տարածքում: «Տնտեսական համագործակցությանը ՌԴ-ն դեմ չէ, բայց խնդիրը հետեւյալն է՝ անհնարին է ունենալ բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ ԵՄ-ի հետ, միանալ բազմակողմանի տնտեսական պայմանագրին, երբ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է: ՌԴ-ի միակ մտահոգությունը կարող է լինել այն, որ Հայաստանը, ինչպես ՀԱՊԿ-ում, սառեցնի իր անդամությունը ԵԱՏՄ-ին, բայց Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությամբ: Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է հենց ԵԱՏՄ  անդամակցությամբ, որի հետ համագործակցության խզումն ուղղակի կնշանակի շատ կտրուկ տնտեսական անկում, որը ԵՄ-ն պատրաստ չէ կոմպենսացնել»,- եզրափակում է մեր զրուցակիցը:

Ի տարբերություն քաղաքական լարվածության, տնտեսական ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցությունը տպավորիչ արդյունքներ է գրանցում: ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ստացած տնտեսական օգուտներից օրերս խոսել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը՝ շեշտելով, որ 2024թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 մլրդ դոլարի նշագիծը՝ գերազանցելով ողջ անցյալ տարվա ցուցանիշը՝ 7,4 մլրդ դոլար: Ըստ նրա, այս տարի ռեկորդային նիշին` 14-16 մլրդ դոլարի կհասնի:
Իսկ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024 թ. 9 ամսվա ընթացքում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունն աճել է 94.4%-ով՝ կազմելով մոտ 10 մլրդ դոլար։ Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն էլ նույն ժամանակահատվածում աճել է 99,2 տոկոսով ու կազմել 9,7 մլրդ դոլար։ Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա այս տարվա 8 ամիսների ցուցանիշներով, այն հասնում է 1 մլրդ 494.3 մլն դոլարի: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան-ԵՄ առեւտրաշրջանառությունը 1 մլրդ 848.4 մլն դոլար է կազմել:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում