Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանը
Մամուլ

ՊԵԿ նոր նախագահի թեթև ձեռքով ուռճացված թվեր են գրվել բյուջեի նախագծում, հիմա ինքն իր փորած փոսն է ընկնելու․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

Երեկ հայտնի դարձավ ՊԵԿ նոր նախագահի անունը՝ ֆինանսների փոխնախարար Էուարդ Հակոբյանը տեղափոխվում է ՊԵԿ։ Նա 33 տարեկան է, տնտեսական գիտությունների թեկնածու, ֆիննախի համակարգում է 2013 թվականից, կարիերան սկսել է դեռ «նախկինների» օրոք։

Ի տարբերություն արդեն նախկին ՊԵԿ նախագահ, իրավաբան Ռուստամ Բադասյանի, տնտեսագետ Հակոբյանը մեծ ցատկեր չի կատարել համակարգից համակարգ, մասնավորից` պետական։ Նա ֆիննախի կադր է։ Պաշտոնների աստիճանակարգով անցել է դանդաղ, հաստատուն քայլերով՝ մակրոտնտեսական քաղաքականության վարչության կրտսեր մասնագետից 2022 թվականին հասնելով նախարարի տեղակալի աթոռին, ինչը մեր օրերում եզակի դեպք է:
Ֆինանսների նախարարության նրա կոլեգաները Հակոբյանին հիշում են մակրոտնտեսական քաղաքականության վարչությունից, բնորոշում որպես «մակրոյի» բանիմաց մասնագետ։

«Կիրթ տղա է, լրագրողների վերապատրաստումների ժամանակ ինքն էր ելույթ ունենում` կհիշեք»,- ասում է Էդուարդ Հակոբյանի նախկին կոլեգան։


Եվ իրոք, հիշում ենք:

Օրինակ, հիշում ենք, թե ինչպես էր ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը մոտ մեկ տարի առաջ Հանրային հեռուստատեսությամբ գովաբանում ՀՀ կառավարության տնտեսական հաջողությունները, որոնք պայմանավորված էին զուտ արտաքին գործոններով՝ ռուս-ուկրաինական պատերազմով, ռելոկանտների ու ֆինանսների ներհոսքով դեպի Հայաստան։ 2023 թվականի օգոստոսին ֆինանսների փոխնախարար Հակոբյանը Հանրայինի լսարանին պատմում էր, որ նաեւ կառավարության լավ տնտեսական քաղաքականության շնորհիվ էր Standard & Poor's Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկային վարկանիշը «B+»-ից բարձրացրել մինչեւ «BB-», այսինքն` կայունից փոխել էր դրականի։ 

«Պետք է օբյեկտիվորեն ասել, որ թեեւ գործոններն արտաքին են եղել, բայց էական է եղել կառավարության դերը, որը համապատասխան քայլեր է ձեռնարկել, միջավայր է ձեւավորել, որ կարողանանք կլանել այդ դրական ազդակները՝ արտաքին աշխարհից եկած, կարողացել է մակրոտնտեսական կայունություն ապահովելու միջոցով նաեւ այդ հոսքերը կլանել, որի արդյունքում մեզ մոտ տնտեսական արդյունքները դրական են, ֆիսկալ արդյունքները դրական են»,- ասում էր Հակոբյանը, ճշմարտանման փիառ ապահովելով Փաշինյանի եւ նրա թիմի համար։

Իսկ թե ինչով ավարտվեց այդ հաջողության պատմությունը, երբ արտաքին գործոնների ազդեցությունը թուլացավ, արդեն տեսանք 2025-ի բյուջեի քննարկումների ժամանակ, երբ  պարզվեց, որ բյուջեի ահռելի թերակատարում ենք ունենալու` ե՛ւ եկամուտների, ե՛ւ ծախսերի առումով, եւ եկամուտների թերակատարումը կազմելու է մոտ 5 տոկոս։ 

Ֆինանսների նախարարությունում Էդուարդ Հակոբյանը կոորդինացնում էր եկամուտների հավաքագրման պլանի հաշվարկը, իսկ այժմ ապահովելու է եկամուտները։ Ստացվում է, որ նրա թեթեւ ձեռքով ուռճացված թվեր են գրվել բյուջեի նախագծում, այդ թվում` 2025 թվականի համար, որի տակից ՊԵԿ-ը չէր կարողանում դուրս գալ, իսկ հիմա ինքն է իր գրած պլանը կատարելու։ Ահա թե ինչու կառավարությունում կատակում են, թե, փաստորեն, Հակոբյանը հիմա ինքն իր փորած փոսն է ընկնելու, քանի որ անձամբ է ապահովելու իր նկարած թվերի հավաքագրումը։

Մենք փորձեցինք սույնի վերաբերյալ Էդուարդ Հակոբյանի կարծիքը հարցնել, սակայն նա ո՛չ զանգերին, ո՛չ էլ նամակներին է պատասխանում։ Կարիերային թռիչքը երեւի շլացրել է, եւ մենք արդեն բարիկադների հակառակ կողմում ենք։

«Հրաշալի անձնավորություն է, բոլոր առումներով՝ իբրեւ մասնագետ, մարդ, քաղաքացի»,- ՊԵԿ նորանշանակ նախագահին իր հաճոյախոսությունն է շռայլում Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Էդվարդ Սանդոյանը։

Ասում են` ինքն է ուռճացված թվեր գրել՝ եկամուտների հավաքագրման պլանը կազմելով, Դուք ի՞նչ կարծիքի եք այդ մասին։ Այս հարցից պարոն Սանդոյանը դիվանագիտորեն խուսափեց․ «Ես անձն եմ բնութագրում, իսկ Ձեր ասածը մասնագիտական քննարկման հարց է, որի ժամանակը ես չունեմ»։ Բայց հաճոյախոսությունն արդեն ասված է, եւ, հավանաբար, ՊԵԿ նոր նախագահը կկարդա ու կիմանա, թե Սանդոյանն ինչպես է իր նշանակման օրն իրեն գովաբանել: