Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»
Տնտեսություն

ՊԵԿ-ը տնտեսվարողների շրջանում իրազեկման միջոցառումներ է իրականացնում

DataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար։

Դրոշմավորման ենթակա ապրանքները նախքան վաճառքի ներկայացնելը արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է ապրանքի փաթեթավորման վրա, իսկ վաճառակետերի աշխատակիցները դրոշմավորված ապրանքը վաճառելիս պարտավոր են սկանավորել այն։

Խթանելով հարկային կամավոր կարգապահությունը՝ ՊԵԿ աշխատակիցները վերջին ամիսներին օրենսդրական փոփոխությունների մասին իրազեկման միջոցառումներ են իրականացնում վաճառակետերում։ Այդ նպատակով ՊԵԿ աշխատակիցներն այցելել են 300-ից ավելի մթերային խանութներ, իսկ հեռախոսազանգերի միջոցով փոփոխությունների մասին իրազեկվել է շուրջ 800 տնտեսվարող։

Դրոշմավորված ապրանքը վաճառելու համար վաճառքի կետերը պետք է ապահովված լինեն երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաներներով,որոնք պետք է ինտեգրված լինեն ՀԴՄ սարքերին։ 2D սկաների միջոցով սկանավորվում է DataMatrix ծածկագիրը, ինչի արդյունքում ապրանքը ՀԴՄ սարքի միջոցով դուրս է գալիս շրջանառությունից։ Ապրանքները խմբով «բլոկով» կամ հավաքածուով վաճառելու դեպքում անհրաժեշտ է սկանավորել խմբի կամ հավաքածուի հսկիչ (նույնականացման)  նշանը, որի արդյունքումվաճառքից դուրս են բերվում դրան կցված ապրանքների ծածկագրերը։ Սկանավորված ծածկագիրը ՀԴՄ տվյալների հետ միասին փոխանցվում է ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։ Եթե վաճառքի կետում ծածկագիրը չի սկանավորվում, այն համարվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, և պատասխանատվությունը կրում է վաճառքի կետը։

Նոր հսկիչ (նույնականացման)  նշաններով թվայնացվում է ապրանքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը՝ արտադրությունից մինչև վաճառք։ Այն թույլ է տալիս վերահսկողություն իրականացնել յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ՝ նպաստելով ստվերի կրճատմանը։

Ի դեպ, այն ապրանքները, որոնք հսկիչ(նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա են, բայց դրանք ներմուծող կամ արտադրող տնտեսվարողների մոտ դեռևս առկա են ակցիզային դրոշմանիշերով ապրանքներ, ապա այդ ապրանքները ևս ենթակա են  վաճառքի։

Հսկիչ (նույնականացման)  նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն աստիճանաբար ընդլայնվելու է․ այժմ մի շարք ապրանքների մասով փորձնական ծրագրեր են ընթանում։ Բոլոր այն ապրանքները, որոնք ներկայումս դրոշմապիտակով են, աստիճանաբար անցնելու են հսկիչ (նույնականացման) նշանների։

Հիշեցնենք, որ կամավոր կարգապահության բարելավման շրջանակում՝ ՊԵԿ-ը շարունակելու է իրազեկման միջոցառումները։ Միաժամանակ, պետական մարմինը հորդորում է տնտեսվարողներին, որ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք:

Մանրամասները՝ տեսանյութում․