Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ առանց ժպ նշանակելու կարելի է շարունակել Գյումրու ղեկավարումը. Առաքելյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր բոլոր մասնագետները ասում են, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել առանց վարչապետի կողմից ժպ նշանակելու։ Այս մասին գրել է Մեսրոպ Առաքելյանը.
«Նիկոլ Փաշինյանին իր բոլոր մասնագետների հետ հրավիրում եմ բանավեճի՝ ապացուցելու, որ առանց ժպ նշանակելու կարելի է շարունակել համայնքի ղեկավարումը և իրականացնել արտահերթ ընտրությունների։
Ընդ որում, պատրաստ եմ նաև գրազ գալ, ով պարտվեց իր թիմը չի մասնակցում ընտրություններին»։