Եղանակն առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ն գիշերն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 28-ի գիշերը սպասվում են, 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։