Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ին ռուսական «С-300» համակարգեր մատակարարելու՝ Հունաստանի ծրագրերի մասին տեղեկությունները
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հունական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը Երևանին ռուսական «С-300» և երկու զինատեսակների այլ համակարգեր տրամադրելու Աթենքի ծրագրերի վերաբերյալ։
«Իսկապես ծանոթացել ենք այդ ուղերձներին, և այդ առնչությամբ ցանկանում ենք հիշեցնել 1995թ․-ի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական համագործակցության և 2013թ․-ի դեկտեմբերի 3-ի՝ ռազմական արտադրանքի մատակարարման մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրերի դրույթների խստիվ պահպանման անհրաժեշտության մասին։ Նրանք միանշանակ արգելում են Հունաստանին վերաարտահանել մեր կողմից մատակարարվող զինտեխնիկան՝ առանց Ռուսաստանի համաձայնության։ Բայց ներկա պահին մենք հունական կողմից ոչ մի հարցում չենք ստացել»,-հայտարարել է Մարիա Զախարովան։