Զախարովան պարզաբանել է, թե ինչու է Կապանում ՌԴ հյուպատոսության բացումը ձգձգվում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ձգձգումը Հայաստանի կողմից։
Նրա խոսքով՝ հայկական կողմը նախապես սկզբունքային համաձայնություն է տվել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը։ Այնուհետ ռուսական կողմը պահանջել է գլխավոր ՌԴ գլխավոր հյուպատոսի՝ ընդունող երկրի կողմից ճանաչում:
«Մոսկվան այժմ սպասում է պատասխանին։ Մենք բազմիցս մեկնաբանել ենք այս հարցը։ Ցավոք, իրավիճակը չի փոխվել։ Իսկ թե ինչու հայկական կողմը դեռ չի ուղարկել համապատասխան նյութերը, այս հարցը պետք է ուղղել Երևանին»,-ասել է Զախարովան։