ՔՊ ֆրակցիայից դուրս եկող յուրաքանչյուր պատգամավոր հատկապես այս փուլում ավելի կարևոր է, քան հազարավոր ընդդիմադիր հարցազրույցներ. Նարեկ Մալյան
Եթե Հովիկ Աղազարյանին հաջողվի դուրս գալ ՔՊ ֆրակցիայից և պահպանել պատգամավորական մանդատը դա կլինի հարգանքի և ընդօրինակման արժանի երևույթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը:
«Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի նրա անձի նկատմամբ, ՔՊ ֆրակցիայից դուրս եկող յուրաքանչյուր պատգամավոր հատկապես այս փուլում ավելի կարևոր է, քան հազարավոր ընդդիմադիր հարցազրույցներ: Ցանկացած իրական ընդդիմադիրի համար սա ռացիոնալ միտք է՝ զերծ պաթոսից ու զավզակությունից»,- գրել է նա: