NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. Փաշինյանը հանձնարարելց իր մասնակցությամբ միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին Հայաստանի օրհներգը հնչի կենդանի կատարմամբ: 

Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: 

Նախագիծը  պատգամավորական նախաձեռնություն է, շրջանառության մեջ են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը:  

«Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ՝ ՀՀ–ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար»,–ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը:  

Եթե գործող օրենքով պարտադիր է օրհներգի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում: Եթե գործող օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման ժամանակ, ապա նախագծով այն պարտադիր է դառնում նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ: 

«Հիմնի դինամիկա  ստեղծելու նպատակով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստում՝ այն վերադասավորելով պետական քաղաքականության տրամաբանությամբ, արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, Հայաստանի դրոշն ու պետականությունը, ինչպես նաև քաղաքացուն՝ փոխելով տեքստի հաջորդականությունը: Գործող օրենքում վերջին քառատողը դառնում է երկրորդ, հետևաբար երկրորդ և երրորդ քառատողերը համապատասխանաբար դառնում են երրորդ և չորրորդ»,–ասաց փոխնախարարը: 

Օրհներգը եզրափակվում է հետևյալ ուղերձով՝ 
Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը ևս մասնակցություն է ունեցել այս նախագծի ձևավորման քաղաքական մասում: Ըստ նրա՝ շատ կարևոր նախագիծ է: «Եթե մենք որևէ ոլորտում փոփոխություններ ենք անում, բայց այդ փոփոխությունների պրոցեսում, պայմանական ասած, չենք հասնում ԴՆԹ մակարդակին, դրանք տևական և ամբողջական չեն կարող լինել, կարող են տևել 1 ամիս, 2 ամիս, մեծ ջանքեր գործադրելու դեպքում՝ 1 տարի: Բայց պայմանական ասած՝ խորքային մակարդակի փոփոխություններ չանելու դեպքում դրանք, միևնույն է, արտահայտվում են»,-ասաց Փաշինյանը: 

Նա նշեց, որ իր վարչապետության ընթացքում մինչև մի X պահ պաշտոնական միջոցառումների ժամանակ ինքը չի լսել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարում, չկա արագության ստանդարտ, տեմպի ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ:

«Մենք որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ, ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում, քան օրհներգին: Յութուբում 1000 հատ օրհներգ կա, գրում ես՝ ՀՀ օրհներգ և այն հնչում է: Եվ իմ անձնական փորձն այն է եղել, որ երբեք որևէ մեկն իրեն հարց չի տվել՝ ինչ օրհներգ է հնչելու, ոնց է հնչելու և այլն: Սա մի ֆունդամենտալ խնդիր է, որն այս նախագծով մենք պետք է լուծենք»,–ասաց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ արդեն բավականին երկար ժամանակ տվել է հանձնարարական, որ իր մասնակցությամբ միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ և, հասկանալիորեն, որոշակի որակական ստանդարտին համապատասխան:

Անդրադառնալով օրհներգի տեքստին՝ նա ընդգծեց, որ նախագծով տեքստի մեջ ոչ մի բառի փոփոխություն չի առաջարկվում, առաջարկվում է միայն քառատողերի դասավորվածության փոփոխություն: