Եթե կարծիքը փոխել է, կարող է լքել ֆրակցիան․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարությանը, նշեց, որ մոտակա օրերին քննարկելու են այդ հարցը։
«Մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց եթե ֆրակցիայի անդամներից մեկը կարծիքներ է ասում, որը ֆրակցիայի մոտեցմանը հակառակ է, իհարկե պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, կարծիքը փոխել է, կարող է լքել ֆրակցիան կամ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո հեռացնել նրան»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։