ՀԱՊԿ-ն պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար․ Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին
ՀԱՊԿ-ն պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար։ Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն։ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։ Ինչպես գրում է TACC-ը՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինչպես նշում է գործակալությունը՝ ՌԴ նախագահը նաև չի բացառել, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լրիվ դրույքով աշխատանքի։ Նա հավելել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին։