Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահն ասել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու անվտանգության ոլորտում։
Հիշեցնենք, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը տեղի է ունենում Ղազախստանի մայրաքաղաքում։