Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 38-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 69-ամյա Սահակ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը մարմնական վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։