Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Քաղաքականություն

Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ֆրանսիայի դեսպանի հնչեցրած որակումներին

«Իմ համեստ անձի նկատմամբ Ֆրանսիայի դեսպանի նման էմոցիոնալ արձագանքը հերթական անգամ փաստում է, որ իմ կարծիքը կյանքի իրավունք ունի»,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ իրեն ուղղված տեքստին՝ նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ դիտարկմամբ,- «Իր նման չեմ անցնի կոռեկտության սահմանները և բարեկամ Ֆրանսիայի դեսպանին բարեկամաբար կհորդորեմ՝ ինձ ՀՀ շահերը պաշտպանելու դասեր չտալ»։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այսօր արձագանքել էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառմանը, որով ՀՀԿ-ական քաղաքական գործիչը նկատել էր՝ Ֆրանսիայի դեսպանի՝ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի մասին գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին։

Դեսպանն իր արձագանքում մասնավորապես հասկացրել էր, թե հրապարակումը, որին հղում է արվել Էդուարդ Շարմազանովի կողմից, ամենևին չի վերաբերել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այլ ընդամենը վերահաստատել է այն սկզբունքը, որ միջազգայնորեն ճանաչված միակ իրողությունները նրանք են, որոնք ամրագրված են իրավունքով։

Էդուարդ Շարմազանովը շեշտել է՝ իր քաղաքական կարիերայի ընթացքում նա ոչ առաջին, և ոչ էլ վերջին դեսպանն է, որ համաձայն չէ իր կարծիքին։

«Իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացում ես բացառապես պաշտպանել ու պաշտպանելու եմ Հայաստանի Հանրապետության, Արցախի ու հայության շահերը, և այս ընթացքում Ֆրանսիայի դեսպանն առաջինը չէ դեսպաններից, ով համամիտ չի եղել իմ կարծիքի հետ, բայց դրանից իմ գործունեությունը, կարծիքն Արցախյան հարցի, Հայաստանի անվտանգության, անկախության, մեր կարմիր գծերի առնչությամբ չի փոխվել»։

Անդրադառնալով դեսպան Դըկոտինյիի տեքստում տեղ գտած այնպիսի ձևակերպումներին, ինչպիսիք են «խաղաղությունը» և «խաղաղության գործընթացը», ՀՀԿ-ական գործիչն ընդգծել է, որ թեև Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են, այդուհանդերձ, նման տեսակետները մոլորություն են։

«Հայաստանի ադրբեջանացման գործընթացը խաղաղության օրակարգ անվանելը կամ իրականության հետ կապերի խզում է, կամ ՀՀ պետական շահի չեզոքացման քավորություն։ ՀՀ շահերից խոսելուց առաջ՝ լավ կլիներ հիշեր, որ Արցախը Նիկոլը հանձնել է Արևմտյան հարթակում 2022 թվականի հոկտեմբերին՝ Միշելի ու Մակրոնի ներկայությամբ։

Եվ վերջում, որպես պատմաբան՝ լուսավորեմ հարգարժան դեսպանին՝ որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի՝ ադրբեջանացման օրակարգն է խաղաղության, ու որքան Պետենի ջանքերն էին խիզախ, այնքան էլ՝ Փաշինյանինը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։

168․am-ի հարցադրմանը՝ արդյոք ինչ-ինչ ճնշումների ազդեցությա՞մբ է դեսպանը փորձել Ձեր  գրառումն օգտագործելով՝ սրբագրել իր գրառումը, ՀՀԿ ԳՄ անդամը պատասխանել է․

«Միգուցե։ Ես շատ հստակ եմ ասել․ Փաշինյանն է, չէ՞, նոյեմբերի 22-ին «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսել, Ալիևը մի քանի տարի է՝ «Արևմտյան Ադրբեջան» է ասում, ոչ մի բան չեն խոսում, ու հենց Փաշինյանն է ասում, դեսպանը գրառո՞ւմ է անում»։

«Հարգարժան պարոն դեսպանին իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կարծիքս տարածելու համար, որ իր գրառմամբ մարդկանց օժանդակել է՝ ավելի շատ կարդան ու Փաշինյանի ազգակործան քաղաքականության մասին ևս մեկ անգամ իմանան»,- ամփոփել է Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի հերթական հարցազրույց-ինքնախոստովանությունն էր, որի ընթացքում նա, ոչ ավելի, ոչ պակաս, հավասարության նշան էր դրել Արևմտյան Հայաստան պատմական իրողության և «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին թեզի միջև։

Նոյեմբերի 24-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել էր Արևմտյան Ադրբեջան նահանգը, որը գտնվում է Իրանի տարածքում, և կից գրառում արել․ «Միակն ու անկրկնելին»։

Այս ժամանակագրությունը, համենայն դեպս, բաց վկայում է, որ, ըստ էության, դեսպանն արձագանքում էր ոչ միայն Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքն «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու կեղծ թեզերին, այլև հայկական օրակարգում դրա հանդեպ գործող իշխանության առաջին դեմքի լոյալությանը։