Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանը
Մամուլ

ՔՊ-ականները հայտնվել են երկու քարի արանքում

«Հրապարակ»-ը գրում է․

Իշխող ֆրակցիան եկող շաբաթ մեկնարկելիք խորհրդարանական նիստերից առաջ խմբակցության հերթական նիստը կանի, որը, սակայն, հնարավոր է՝ հերթական չլինի, եւ քննարկման կդնեն Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնել-չդնելու, ինչու ոչ՝ խմբակցությունից հեռացնելու հարցերը։ Իշխանական պատգամավորները թեպետ հրապարակային չեն հայտարարում, սակայն այդ մասին խոսակցություններ կան իշխանական կուլիսներում։ Չի բացառվում, իհարկե, որ նման լուրերը տարածում են՝ փորձելով հոգեբանական ճնշման միջոցով Աղազարյանին մղել, որ նա պատասխանի վարչապետի «խնդրանքին»: Ընդ որում, ցանկալի է՝ դրական, որպեսզի իրենց գործը հեշտանա, եւ ստիպված չլինեն, ի վերջո, խմբակային Լինչի դատաստան կազմակերպել Աղազարյանի նկատմամբ` նրան կանգնեցնելով երկընտրանքի առաջ․ կա՛մ մանդատը, կա՛մ թիմը: Ինչը ոմանք անում են արդեն տասն օրից ավելի՝ պատգամավորին վախեցնելով, անուղղակի սպառնալով ու ահասարսուռ գույներով նկարագրելով, թե ինչ կարող է պատահել նրա հետ, եթե որոշի մերժել «մեծն» վարչապետին։ 

Եթե պատգամավորը որոշի, որ շարունակում է պայքարը, եւ համառի, այս դեպքում, մինչեւ խմբակցությունից հանելը, նրան նախ կուսակցությունից պետք է հեռացնեն, իսկ այդպիսի որոշում ընդունելու իրավասություն ունի միայն վարչապետ Փաշինյանի գլխավորած «Քաղպայմանագիր» կուսակցության վարչությունը, սակայն չի բացառվում, որ Փաշինյանն ուսապարկերի միջոցով փորձի հոգեբանորեն ճնշել Աղազարյանին, գոնե պարտադրել, որ առաջին քայլն ինքն անի՝ կա՛մ մերժի «խնդրանքը» կա՛մ, ի վերջո, տեղի տա հակասահմանադրական «խնդրանքին», որից հետո էլ հասկանալի կդառնա մյուս քայլերի հաջորդականությունը։ 

ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը մեզ ասաց, որ իրեն հայտնի չէ խմբակցության նիստի օրակարգը, այն որոշվում է տեղում՝ խմբակցության ղեկավարության առաջարկով։ Հարցրինք՝ իսկ եթե, այնուամենայնիվ, խմբակցությունում որոշեն, որ Աղազարյանի հարցը պետք է քննարկման դրվի, ինքն ի՞նչ դիրքորոշում կհայտնի։ «Ես այդ գործընթացին չեմ ուզում մեկնաբանություն տալ, թող նման օրակարգ բերվի, կմտածեմ, ես ունեմ անձնական որոշում՝ այս ամենի հետ կապված, բայց չեմ ուզում խոսել»,- ասաց Առուշանյանը։ Վախենո՞ւմ եք արդեն սեփական կարծիք հայտնելուց։ «Ես ընդհանրապես չեմ վախենում»: Ուրեմն հրապարակավ ասեք՝ կողմ եք, որ Աղազարյանը մանդատը վայր դնի՞, թե՞ չդնի։

«Ես կողմ եմ թիմային լուծումներին, կողմ եմ բոլոր կոնֆլիկտները հարթելուն»,- խուսանավեց պատգամավորը։ Նկատեցինք, որ թիմի մի անդամ էլ ինքն է, հիմա եթե քվեարկության դնեն այդ հարցը` Աղազարյանը պիտի կատարի վարչապետի խնդրանքը կամ մերժի, ինքը ո՞ր տարբերակը կընտրի։ «Ես իմ սկզբունքներին դեմ չեմ գնում, իմ սկզբունքը թիմային աշխատանքն է, կբերվի՞ նման հարց, կքննարկենք, գուցե ընդհանրապես նման հարց չքննարկվի։ Մի մոռացեք, որ Հովիկ Աղազարյանը դեռեւս կուսակցական է, մեր կուսակցական, մեր պատգամավոր գործընկերն է, մինչեւ ֆրակցիայից հանելը ինչքա՜ն գործողություններ դեռ կան»։

Ասում եք՝ թիմային մարդ եք, բայց արդյո՞ք թիմն է որոշել, որ ձեր գործընկերը պետք է հրաժարվի մանդատից, չէ՞ որ Փաշինյանը միանձնյա որոշմամբ պարտադրեց մեկին մանդատը դնել, հիմա էլ մյուսին է ուզում պարտադրել։
«Ոչ մեկ էլ չի պարտադրել, այս գործընթացը նորմալ է, ես կասեի՝ ժողովրդավար, երբ թիմի ղեկավարը կամ մեկս մյուսից կարողանում ենք բան խնդրել, եւ հատկապես թիմի ղեկավարը ոչ թե հանձնարարական է տալիս կամ որոշում կայացնում, այլ՝ խնդրում, սա ժողովրդավարության լայն դրսեւորում է»,- ասաց պատգամավորը: Ժողովրդավարական պետություններում գործադիրի ղեկավարը գիտի, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս անգամ խնդրել պատգամավորին, որ մանդատը վայր դնի։ «Բայց դուք մի մոռացեք, որ վարչապետը նաեւ կուսակցության վարչության նախագահն է եւ կարող է խնդրել կուսակցության անդամներին որեւէ հարցի շուրջ»,- ասաց Առուշանյանը: Նկատեցինք՝ բայց այս տիրույթում միանգամայն նորմալ է նաեւ, որ պատգամավորը կարող է չկատարել կուսակցության ղեկավարի խնդրանքը։ «Հովիկ Աղազարյանի անձնական դիրքորոշումն է դա, ինքն այդ հարցերի պատասխանները տվել է: Ես՝ որպես Աղազարյանի գործընկեր, իր դիրքորոշումն ընդունում եմ ի գիտություն»։

ՀԳ. Ի դեպ, այս շաբաթ Աղազարյանին հարցաքննությունների չեն կանչել, իշխանական շրջանակները չեն բացառում, որ համառելու դեպքում գլխավոր դատախազն ուղղակի կմտնի խորհրդարան՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, որպեսզի պատգամավորին մեղադրանք առաջադրվի՝ ոչխարների ենթադրյալ կաշառքի գործով։