Ադրբեջանի իշխանական մամուլի քարոզչությունը չի կարելի թերագնահատել. Հայրապետյան (լուսանկար)
Ադրբեջանական իշխանական մամուլը շարունակում է ակտիվորեն շրջանառել այս թեման՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե Փաշինյանը առյուծ Մհեր է կտրել ու այրուձին հավաքած գնում է Ադրբեջանի ուղղությամբ․․․ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Իսկ եթե լուրջ՝ ապա այս քարոզչությունը չի կարելի թերագնահատել, պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել ժամանակին, եթե, իհարկե, իշխանությունները նպատակ ունեն որևէ քայլ անելու»: