Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ ՍրբազանԵթե ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի. Յաշար Գյուլեր
Ադրբեջшնցին կնոջը կրшկել է նրա երեխաների ներկայությամբ, կինն ինքնապաշտպանվել է դшնшկով. Նոր մանրամասներ
Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելն այժմ գոյություն չէին ունենա. ԹրամփԴատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով
Հասարակություն

Պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռությամբ և Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ Վարդենիսի դպրոցականները ծանոթացել են հայ հին և միջնադարյան մշակութային նմուշների ցուցադրություններին, այդ թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պատմությանը, այնուհետև քննարկել իրավահավասարությանն ու կանանց իրավունքների խթանմանն առնչվող մի շարք հարցեր:

 Վարդենիսի Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցի աշակերտների այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Այցը տեղի է ունեցել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի միջոցառումների շրջանակներում:

Երեխաների համար կազմակերպվել է էքսկուրսիա «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում՝ ներկայացնելով յուրաքանչյուր ցուցանմուշի պատմությունը։ Այնուհետև Անահիտ Մանասյանը վարել է քննարկում` նվիրված կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը։ 

Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այս համատեքստում հատուկ ընդգծել է, որ չափազանց կարևորում է մարզային համայնքներում բնակվող երեխաների ներգրավվածությունը տարբեր միջոցառումներին։

«Հանրապետությունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն վերաբերելի է յուրաքանչյուրիս` անկախ բնակության վայրից։ Վերջերս էի այցելել Հայաստանի պատմության թանգարան։ Թանգարանի տնօրեն պարոն Պողոսյանի հետ քննարկման ընթացքում ծագեց գաղափար՝ իրավունքներին առնչվող հանրային իրազեկման միջոցառումները կազմակերպել նաև թեմատիկ ցուցադրությունների շրջանակներում` հանրային լայն քննարկումների առարկա դարձնելով իրավունքների կոնկրետ բնագավառներին վերաբերելի հարցերը»,- ասել է Պաշտպանը

Խոսելով իրավահավասարության մասին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են։

Պաշտպանն ընդգծել է, որ պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը, քանի որ վերոնշյալ մոտեցումներն առաջին հերթին տարածվում են հենց կրթության համակարգի և առկա միջավայրի միջոցով։

«Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, առավելապես թիրախավորվում է այն հանգամանքը, թե իբր դա միտված է որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելուն։ Մինչդեռ, տվյալ պարագայում խոսքը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է», - ասել է Անահիտ Մանասյանը։ 

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր հերթին ընդգծել է համատեղ կազմակերպված նշված միջոցառման կարևորությունը:

Օրվա ավարտին՝ դպրոցականները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր և հագեցած օրվա համար: Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցրել է, որ նման միջոցառումները կկրեն շարունակական բնույթ: