Հունվարի 20-ից հետո, այն ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում. Ստեփան Դանիելյան
Վրաստանում ԱՄՆ Հանրապետական ու Դեմոկրատական էլիտաների պայքարի շարունակությունն է ընթանում: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեծ է հավանականությունը, որ հունվարի 20-ից հետո, այն ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում, իսկ մինչ այդ, առաջին մարտերը Բրիտանիայում է սկսվում, ԱՄՆ Հանրապետականները Բրիտանիայում իշխող լեյբորիստների դեմ են արդեն սկսել գործել:
Իսկ քարոզչական դաշտում, Հունվարի 20-ից հետո, երբ ասելու են «Արևմուտք», հետաքրքիր է, որ Արևմուտքն են նկատի ունենալու»: