Ինչ եղանակային պայմաններ են սպասվում դեկտեմբերին
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է.
«Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Եղանակային պայմաններն ամսվա ընթացքում հիմնականում կլինեն սակավատեղում և տաք»: