Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

Արցախի վարչապետն այցելել է Քարին տակ գյուղ և Շուշի

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին մասնակցել է Քարին տակ գյուղի և Շուշի քաղաքի համայնքապետների մեկամյա գործունեության հաշվետվությունների ներկայացմանը: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Քարին տակի համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանի ներկայացմամբ՝ վերջին տարիներին շոշափելի աշխատանք է կատարվել գյուղի ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Նրա խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվել են համայնքային կենտրոնի և դպրոցի մարզադահլիճի շենքերը, ինչպես նաև անցկացվել է ջրագիծը: Առկա խնդիրներից համայնքի ղեկավարն առանձնացրել է ճանապարհների բարեկարգման և մանկապարտեզի շենքի կառուցման հարցերը:

Գործադիրի ղեկավարը շեշտադրել է, որ Քարին տակը գտնվում է կառավարության ուշադրության ներքո, և արդյունքում համայնքային խնդիրների հիմնական մասը լուծում է ստացել: «Մանկապարտեզի շենքի կառուցումը կմեկնարկի այս տարի, իսկ ճանապարհների բարեկարգման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռք կառնենք՝ համատեղ ուժերով այդ խնդիրը ևս կարգավորելու նպատակով: Մնում է դուք ավելի նախաձեռնող գտնվեք ձեր ինքնազբաղվածության աստիճանը և սեփական եկամուտների չափն ավելացնելու ուղղությամբ, քանի որ գլխավորապես դրանցից է կախված բնակիչների բարեկեցության մակարդակը»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ դիմելով ներկաներին:

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ պետական և բարեգործական միջոցներով քաղաքում իրականացվել են մեծածավալ ծրագրեր, որոնք բարելավել են համայնքի ինչպես ենթակառուցվածքները, այնպես էլ քաղաքաշինական տեսքը: Սակայն, համայնքապետի խոսքով, ավերված հուշարձանների ու ենթակառուցվածքների թիվը մեծ է, և բերդաքաղաքի վերականգնման համար զգալի ներդրումների կարիք կա:

Անդրադառնալով քաղաքապետի և բնակիչների կողմից հնչեցված դիտարկումներին և հարցերին՝ վարչապետն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Շուշին մեր պատմական հպարտությունն է, և մենք պարտավոր ենք ձեռք զարկել նրա վերականգնման և զարգացման պատասխանատու գործին: Նախորդ տարիներին զգալի աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ՝ պետական և բարեգործական միջոցներով: Բացի ենթակառուցվածքների վերականգնումից ու պետական որոշ կառույցներ Շուշի տեղափոխելուց, նախաձեռնել ենք նաև մշակութային և կրթական մի շարք հաստատությունների ստեղծումն ու տեղափոխումն այստե ղ, որոնք նոր շունչ և խթան են հաղորդել նրա զարգացման ընթացքին:

Այնուհանդերձ, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, քանի որ այս փառավոր քաղաքի ցանկալի մակարդակի զարգացման համար մեծ գումարներ են պետք: Մեր տեսլականն է վերականգնել Շուշիի կրթական, մշակութային ու զբոսաշրջային վաղեմի փառքը, և շուտով այդ նպատակին ուղղված նոր նախաձեռնությունների ականատես կլինեք»:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր մոտեցումները Շուշիում հիմնված կրթական հաստատությունների նպատակների և հեռանկարների վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ «Շուշիի տեխնոլոգիական համալսարանը» և «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան»-ը, որպես արդի պահանջներին և մեթոդներին համապատասխանող կրթօջախներ, իրենց կարևորագույն ներդրումն են ունենալու ոչ միայն Շուշիի, այլ նաև ողջ Արցախի հետագա զարգացման գործում:

Վարչապետը պատասխանել է քաղաքի կենսագործունեության տարբեր ոլորտների վերաբերող՝ բնակիչների հարցերին, ինչպես նաև տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քննարկված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ: