Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ Փաշինյան
Մամուլ

Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2024 թվականի բյուջեի հիմքում դրվել էր 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրում, սակայն հիմա արդեն կառավարությունը կանխատեսում է, որ տարին ամփոփելու ենք 5,8 տոկոս տնտեսական աճով։ Այսպիսի կանխատեսման համար պայմաններ է ստեղծում այն հանգամանքը, որ տարվա երկրորդ կեսից սկսած տնտեսական աճի տեմպը կտրուկ նվազում է։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը մասնավորապես հոկտեմբերին հասել է այս տարվա ամենացածր ցուցանիշին` 4,2 %-ի, որը շուրջ 2,8 տոկոսային կետով ցածր է սեպտեմբերի ցուցանիշից: Ակնկալվում է, որ մինչև տարվա վերջ աճի նվազման միտումն ավելի կխորանա։ Բնականաբար, այս իրավիճակը հանգեցնելու է բյուջեի թերակատարման։

«Լույս» հիմնադրամը, վերլուծելով ՀՀ տնտեսության սոցիալտնտեսական զարգացումները 2024 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, տվյալներ է ներկայացրել, որ պետական բյուջեի դեֆիցիտը մեծ արագությամբ աճում է։ Պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2024 թ. հունվար-հոկտեմբերին կազմել են 2,073.4 մլրդ դրամ՝ աճելով 6,5 %-ով, որը հունվարսեպտեմբերի համեմատ իջնել է 0,1 տոկոսային կետով։ Իսկ ոչ հարկային եկամուտների գծով մուտքերը նվազել են 5,7 %-ով։ Ըստ էության, տարվա վերջին ամիսներին եկամուտների մուտքերի ծավալն ավելի կնվազի։ Ու չնայած այն հանգամանքին, որ բյուջեի եկամուտները ոչ միայն չեն ավելանում, այլև նվազման միտում են գրանցում, բյուջեի ծախսային հատվածը շարունակաբար ավելանում է։ Ընդհանուր ծախսերը 2024 թ. հունվար-հոկտեմբերին կազմել են 2,284.9 մլրդ դրամ՝ աճելով 16,3 %-ով։

Արդյունքում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին պետական բյուջեի ծախսերն էականորեն գերազանցել են եկամուտներին, ինչի արդյունքում ձևավորվել է շուրջ 211,5 մլրդ դրամի չափով պակասուրդ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պակասուրդը կազմել է ընդամենը 19 մլրդ դրամ: Իսկ բյուջեի պակասուրդը իշխանությունները հիմնականում լրացնում են պարտքեր վերցնելու հաշվին։ Դրանով է պայմանավորված, որ պետական պարտքի ծավալները վերջին ամիսներին կտրուկ ավելացել են՝ հասնելով 12,6 մլրդ դոլարի։ Միայն այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պարտքն աճել է 13,6 %-ով: Բայց պետական պարտքի ավելացումն այդպես էլ որևէ կերպ չի նպաստում տնտեսական պայմանների բարելավմանն ու տնտեսական աճի խթանմանը։ Պարտքով վերցված ռեսուրսներով հազիվ բյուջեում առաջացած ճեղքվածքներն են փակում։

Բյուջեի համար եկամուտների գեներացման մյուս տարբերակն էլ հարկերի կտրուկ ավելացումն է։ Հարկման ընդհանուր համակարգին անցնելու ու հարկային համահավասար պայմաններ ստեղծելու անվան տակ կառավարությունը փոքր բիզնեսին հանում է շրջանառության հարկի դաշտից՝ անգամներով ավելացնելով հարկային բեռը։ Դրանով պայմաններ են ստեղծում, որ մի կողմից՝ տնտեսվարողները չկարողանան աճել, իսկ մյուս կողմից էլ՝ համատարած ամայացվի փոքր ու միջին բիզնեսի դաշտը, իսկ խոշոր բիզնեսն ու մոնոպոլիստները թելադրող դիրքերում հայտնվեն, որի արդյունքում էլ կթուլանա տնտեսության մեջ մրցակցությունը։

Առկա պատկերն էլ իր հերթին կհանգեցնի նոր թանկացումների և աշխատատեղերի կրճատման պատճառ կդառնա։ Այսպիսի բացասական ֆոնն էլ իր ազդեցությունը կունենա հաջորդ տարվա տնտեսական աճի պատկերի վրա։ Առանց այն էլ հաջորդ տարվա բյուջեի կատարման հետ կապված առկա են էական ռիսկեր։ Մասնավորապես, դժվար է լինելու ապահովել 2025 թվականի բյուջեով նախատեսվող 5,6 տոկոս տնտեսական աճի նպատակադրումը։

Ու կարևոր նշանակություն ունի հատկապես այն հանգամանքը, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսական աճը մեծամասամբ կախվածության տակ է դրվել արտաքին գործոններից՝ մասնավորապես վերաարտահանումից։ Պատահական չէ, որ անցնող տարվա ընթացքում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է ոսկերչական ապրանքների վերաարտահանումը, քանի որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում ռուսական ոսկերչական հումքը նաև Հայաստանի միջոցով է դուրս գալիս արտաքին շուկաներ։ Ու եթե հանկարծ ռուս-ուկրաինական հակամարտությամբ կամ այլ գործոններով պայմանավորված միջազգային իրավիճակը փոխվի, ու փակվեն վերաարտահանման ուղիները, ապա դա մեծապես կազդի նաև Հայաստանի տնտեսական աճի, ինչպես նաև բյուջեի եկամտային հատվածի ապահովման վրա։

Այսինքն, Հայաստանի տնտեսության ներքին ներուժը չի զարգացվել, որպեսզի նվազեցվի կախվածությունը վերաարտահանումից։ Արդյունքում մեծ է հավանականությունը, որ հաջորդ տարվա բյուջեի պակասուրդը նախատեսվածից ավելի մեծ կարող է լինել, իսկ նոր պարտքեր վերցնելու միջոցով ամեն անգամ անհնար է բյուջեի ճեղքվածքը փակել, քանի որ պետությունն ի վիճակի չի լինի փակել այդ պարտքերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում