Ցավոք, աշխարհը մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով․ դրանով է պայմանավորված Բելառուսի նախագահի երկու հայտարարություններն ու արտահայտությունները․ Մամիջանյան
Մի քանի ժամ առաջ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ-նահատակ», ցավոք, աշխարհը մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով, դրանով է պայմանավորված Բելառուսի նախագահի երկու հայտարարություններն ու արտահայտությունները։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Դրանով է նաև պայմանավորված, որ աշխարհի շատ երկրներում մարդիկ իրար մեջ ասում են, որ հայ ազգը համակերպվել է ցավալի պարտության հետ, իսկ որոշ երկրների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները դա ասում են հրապարակային։ Նույն երկրների ղեկավարները հրապարակային ծաղրում են Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Մամիջանյանն՝ ընդգծելով, որ այդպես է աշխարհը ընկալում մեզ։