Լուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ ՍրբազանԵթե ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի. Յաշար Գյուլեր
Ադրբեջшնցին կնոջը կրшկել է նրա երեխաների ներկայությամբ, կինն ինքնապաշտպանվել է դшնшկով. Նոր մանրամասներ
Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելն այժմ գոյություն չէին ունենա. ԹրամփԴատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարովՊՆ-ն հերքում է զինծառայողի uպшնվելու մասին լուրըԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ)
ՀՀ ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանն ու կրակել է հայ աղջկա ոտքին․ նրան ձերբակալել են
Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ
Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին
Հասարակություն

Կստեղծվեն երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ

ՆԳ նախարարության կողմից մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը երեխային սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներ ստեղծելն է, այդ թվում՝ երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու պրակտիկայի բացառման համար լրացուցիչ օրենսդրական հիմքեր ստեղծելով:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

«Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում տուժողի և հանցանք կատարած անձի միջև հաշտության, ինչպես նաև գործուն զղջալու հիմքով անձին ազատելու քրեական պատասխանատվությունից։

Ներկայումս իրավակիրառ պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 14-16 տարեկան երեխաների նկատմամբ հանցանք կատարած անձինք ազատվել են քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով կամ անչափահաս տուժողի հետ հաշտվելու հիմքով՝ բացառապես հիմք ընդունելով երեխայի կամարտահայտությունը։ Նման պրակտիկա է արձանագրվել նաև երեխաների նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում։ Նման պրակտիկան չի բխում միջազգայնորեն ընդունված՝ երեխայի լավագույն շահերից ու Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին ԵԽ կոնվենցիայի պահանջներից (Լանզարոտեի կոնվենցիա) և հակասում է արդարադատության հիմնարար սկզբունքներին ու շահերին:

Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ ԵԽ բոլոր երկրները, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան և մի շարք այլ երկրներ խիստ պատիժ են նախատեսում երեխաների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանքների համար և երեխաների պաշտպանությունը չեն պայմանավորում վերջիններիս հայեցողությամբ կամ հաշտությունների իրականացմամբ:

Լանզարոտեի կոնվենցիայի պահանջներին և միջազգային լավագույն փորձին հետևելով՝ ՆԳ նախարարությունն առաջարկում է՝

սահմանել քրեական պատասխանատվություն պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար, բացառել երեխայի նկատմամբ կատարված սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով գործուն զղջալու կամ տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքերը։

Նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.e-draft.am/projects/8025

ՆԳ նախարարությունն առաջարկում է մինչև դեկտեմբերի 18-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել e-draft.am կայքի միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ: